ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ դեկտեմբերի 2-ին, N զորամասի պահպանության գոտում, անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, հստակեցվել մարտական խնդիրների լուծման հաջորդականությունը և զորքերի տեղաբաշխման կարգը:
--00--ԱԹ