ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24 News
Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի խաղում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Միքայել Իմերին։
Թենիսիստների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 14 րոպե և ավարտվեց ռուս թենիսիստի հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 6:4 հաշվով։ Այս մասին հայտնել է Armsport.am-ը։
Այս հաղթանակի շնորհիվ Ռուսաստանը հաղթեց Շվեդիային ու դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Դևիսի գավաթի կիսաեզրափակչում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Գերմանիայի հետ։
Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Սերբիայի և Խորվաթիայի հավաքականները։
--00—ՄՀ