ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24 News
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները: ՏԻՄ ընտրություններին 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը կամ 1112396 ընտրողից 472 528-ը։
Լոռու մարզի Թումանյան համայնքում այսօր գրանցվել է ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 69,78 տոկոս. քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3509-ը։
Ամենապասիվը կրկին Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 20.73 տոկոս կամ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց 8214-ը։
--00--ԱԹ