ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Օրենքի ուժով արդեն երկու շաբաթ է կասեցվել է՝ Ալավերդու ինքնահռչակ համայնքապետի լիազորությունները՝ մինչև դատարանի վերջնական որոշումը, սակայն սույն անձնավորությունը շարունակում է իր զոռբայությունը։
Դիմել ենք Գլխավոր դատախազին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն անձնավորության ապօրինի գործունեությունը դադարեցնելու հարցով։
Հուսով եմ, որ Գլխավոր դատախազը մաս չի կազմի իշխանությունը զոռբայությամբ և օրենքի կոպիտ խախտումներով խլած կուսակցությանը։
Միևնույն ժամանակ, առաջարկում եմ Ալավերդու զոռբայապետի համար պարբերաբար իրականացնել իրավաբանական խորհրդատվություններ, թե չէ մեր իրավաբանները չեն հասցնում սույն անձնավորության ապօրինություններին հետևել»։
--00—ԼՀ