ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները:
Աշոցքում քվեարկությանը մասնակցել է 3507 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 100: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2316 ձայն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 1090 ձայն:
Ամասիայում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 3195 է, անվավեր քվեթերթիկների թիվն է 62: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 1199 ձայնով երկրորդը «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքն է, երրորդը՝ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը՝ 717 ձայն:
Արթիկում քվեարկությանը մասնակցել է 19 063 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 488: 7731 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Միասնական Արթիկն» ունի 4344 ձայն, երրորդը «Հանուն Հանրապետության ժաղավրդավարների պաշտպանության դաշինքն» է՝ 2550 ձայն:
Ախուրյանում քվեարկությանը մասնակցել է 13 235 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 370: 6195 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդն «Ախուրյան» կուսակցությունների դաշինքն է՝ 3854 ձայն, երրորդը՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 2810:
--00—ԼՄ