ՌԴ-ում հոկտեմբերի կեսերից ի վեր կորոնավիրուսով վարակման նվազագույն ցուցանիշն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 31 հազար 96 դեպք է գրանցվել, ինչը հոկտեմբերի կեսերից ի վեր նվազագույն ցուցանիշն Է: Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել Է 1182 հիվանդ: Ամենաշատ մահացածները բաժին են ընկնում Մոսկվային՝ 94 մարդ, Մոսկվայի մարզին՝ 52 և Պետերբուրգին՝ 51: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 9 մլն 864 հազար 845 դեպք: Մահացել է 283 հազար 644 մարդ, ապաքինվել է 8 մլն 565 հազար 91 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում դուրս է գրվել 34 հազար 615 մարդ։

  --00—ՄՀ