ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Իրենք բոլորն անբարոյական են, տղաները գերեվարվել են ղեկավարության անգործության պատճառով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀԱԿ վարչության անդամ, փաստաբան Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի համոզմամբ՝ Ալեն Սիմոնյանին նախ պետք է արձագանքի Նիկոլ Փաշինյանը։
«Գերիների այս թեման անբարոյականություն է, ի սկզբանե Փաշինյանին քվեներ էին անհրաժեշտ, և նա պնդում էր, թե գերիները հերոսներ են և Բաքվի բանտերում պայքարում են ՀՀ ինքնիշխանության համար, իսկ հիմա էլ փորձում են ամբողջ մեղքը բարդել նրանց վրա»,-նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։
Խաչատրյանի կարծիքով, Հայաստանում ամեն ինչի դեֆիցիտ կա՝ փամփուշտի, բարոյականության և քաղաքակրթության։
Մանրամասները՝ տեսանյութում։