ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Եղվարդ քաղաքի բնակիչներ, 46-ամյա Համեստ Գ.-ին և 59-ամյա Գրիգոր Գ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Վարորդը այնուհետև հիվանդանոցից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
--00--ԱԹ