ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Սարգիս Շափաղաթյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի վերջնամասում բախվել է ավտովթարի հետևանքով վթարված վիճակում վթարի վայրում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ս. Շափաղաթյանը այնուհետև վրաերթի է ենթարկել տեղում ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ, Կոտայքի մարզ բնակիչ, 27-ամյա Կառլեն Բաղյանին, Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Արամ Պողոսյանին, 27-ամյա Նարեկ Մելիքյանին, 28-ամյա Խաչատուր Գաբրիելյանին, 45-ամյա Էդուարդ Թովմասյանին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Պողոսյանին և Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Խաչատրյանին։
Վրաերթի ենթարկված բոլոր անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Աղբյուրը հայտնում է, որ մինչև վրաերթը, տեղում բախվել էին Mercedes և Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, այդ վթարի հետևանքով տուժածներ չկային։
--00—ՄՀ