ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 4 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկ բացակայությանը։
Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություն։
--00—ԼՄ