Քանաքեռ-Զեյթունում բարդի է տապալվել՝ վնասելով ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Capture

Երևանում` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, կենսունակության ավարտին մոտ բարդի է տապալվել՝ վնասելով ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

«Կազմակերպության մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ կանաչ ֆոնդի մի մասը սպառել է իրեն, և կազմակերպության բոլոր աշխատանքները միտված են փողոցային տնկարկների դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ