Պաշտոնանկության լուրերի ֆոնին Մարությանը ավտոբուսներ ու վերելակներ գնելու որոշումներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

Մարության

 

Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։

Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։

Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- գրել է նա։

Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել, արդեն հավաքվել է 39 ստորագրություն:

--00—ՄՀ