ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Ըստ ԶԼՄ-ների տարածած լուրերի՝ գարնանը սպասվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որով կնախատեսվի վերադարձ կիսանախագահական համակարգին։ Ցանկալի արդյունք ապահովելու համար պետք է առնվազն տիրապետել Երևանին՝ իր բոլոր վարչական ռեսուրսներով: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, Հայկ Մարությանը հրաժարվում է ենթարկվել Փաշինյանին, անձնիշխան համակարգի մեջ չէ և չի սպասարկում մեկ մարդու անձնական շահերը:
«Ինչպես Ալեն Սիմոնյանի, այնպես էլ Սուրեն Պապիկյանի և Հայկ Մարությանի ու իշխող ուժի տարբեր անդամների շուրջ «աղմկահարույց» արտահոսքերը կարող են հետևանք լինել նաև մերձիշխանական ամբիցիաների»,-ասել է քաղտեխնոլոգը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: