ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24 News
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։
Ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։
Մահացածը 1 կամ 2 օր առաջ էր որպես պրակտիկանտ ընդունվել «Դվին» հյուրանոցային համալիրում՝ աշխատանքի։ Նա ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա Մաքսիմով Ա-ն էր։
«Մահացածը տառապել է էպիլեպսիա հիվանդությամբ, եւ մահն այդ հիվանդության պատճառով է վրա հասել։ Նա այդ պահին բանվորների համար նախատեսված հանգստյան սենյակում մենակ է եղել»,- այս մասին տեղեկացրեց «Դվին» հյուրանոցի ներկայացուցիչ Նելլի Ավետիսյանը
--00--ԱՀ