ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Ծրագրի գործադիր մարմինն է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։
Թիրախային համայնքներից և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի շրջանակներում ստեղծված Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդների կողմից ներկայացվող ծրագրային առաջարկների հիման վրա և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրիի համայնքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր–Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։
Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել են 1155 ք․մ․ տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են 8 տաղավար և ճանապարհային նշաններ։
Ավտոկայանատեղիի համար իրականացվել են 3084 ք․մ․ տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։
--00—ԼՄ