Երևանի ավագանին վաղը նիստ կհրավիրի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11.00-ին Երևանի ավագանու նստավայրում Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության կազմակերպման նպատակով տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու նիստ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:

Որոշման համար հիմք է ընդունվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 124-րդ կետը:

--00--ԿԿ