ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ Երևանի ավագանու՝ ապրիլի 28-ի նիստը ևս կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նիստի անցկացման համար ապահովված կլինեն տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին կրկին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով:
Բացի առցանց ուղիղ հեռարձակումից՝ նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը: