ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24 News
Ուկրաինական «Վերեսի» գլխավոր մարզիչ Յուրի Վիրտը Tribuna.com-ի հետ զրույցի ընթացքում նշել է, որ իրենց նորեկներից մեկը կարող է հայ լինել։ Այս մասին գրել է Armsport.am-ը։
Մարզչի խոսքով իրենք այս պահին բանակցում են Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի հետ։ Պաշտպանի անունն այս պահին չի նշվում։
Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վերեսը» 16 թիմերի մրցապայքարում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
--00—ՄՀ