ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակել Արամ Համլետի Մկրտչյանին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արամ Համլետի Մկրտչյանի՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
--00—ՄՀ