ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Այդ մասին, ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան, հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։
Ավելի վաղ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, քանի որ քանի որ Հայաստանն ունի համապատասխան ցանկություն։
Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմից կբանակցի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
--00—ԼՄ