ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24 News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` կից գրելով.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Ամանորին առաջին հերթին երեխաներն են սպասում։ Իսկ հետպատերազմյան այս ծանր տրամադրությունը փոքր-ինչ թոթափելու լավագույն միջոցը նրանց տոն պարգևելն է ու նաև հանուն նրանց ապրել շարունակելը:
Այս իմաստով կարևորում եմ այդ նպատակին ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ տարբեր կազմակերպությունների ու խմբերի կողմից, որոնց շարքերում է նաև «Հայեր, միացեք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի աջակցությամբ Արցախի մի շարք համայնքներում մանուկների համար ամանորյա հանդեսների կազմակերպումը»:
--00--ԱԹ