ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով: Այս մասին տեղեկացրին Երևանի մետրոպոլիտեից։
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ:
Աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 23:00-ին։
--00—ՄՀ