ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հաջող առաջընթաց է արձանագրվել բոլոր ուղղություններով։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել գագաթնաժողովների որոշումների արագ եւ լիարժեք իրականացման՝ այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ ադրբեջանա-հայկական պետական սահմանի սահմանազատման մեխանիզմների գործարկման ուղղությամբ»,- նշվում է ուղերձում։
--00--ԱՀ