ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
ԵՄ մոնիթորինգային առաքելության վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան՝ մանդատի, տևողության հետ կապված, ինչպես նաև՝ առկա են հավելյալ արժեք ներկայացնող գործառույթներին առնչվող խնդիրներ, որոնք կարող են կարգավորել երկրների միջև հարաբերություններին միտված ջանքերին։ Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Բաքվում Ջեյհուն Բայրամովի հետ տեղի ունեցող հանդիպման ընթացքում հնչած Հայաստանի սահմանին տեղակայվող ԵՄ մոնիթորինգային առաքելության վերաբերյալ հարցադրմանը։
«Դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է, թե ում հետ համագործակցեն։ Ռուսաստանն իր գործողություններում առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով և նպաստում է այնպիսի խնդիրների լուծմանը, որը հիմնված կլինի եռակողմ համաձայնագրերի վրա և կերաշխավորի տարածաշրջանում փոխադարձ հարգանքի ու համագործակցության ամրապնդմանը»,- ընդգծել է Լավրովը։
«Ոչ բոլոր խաղացողներն են առաջնորդվում նշված սկզբունքներով՝ հատկապես նրանք, որոնք տարածաշրջանից հեռու են գտնվում։ Նրանք ուզում են աշխատել ոչ թե ինչ-որ մեկի օգտին, այլ ինչ-որ մեկի դեմ»,- իր խոսքում շեշտել է Սերգեյ Լավրովը։
--00—ԱՊ