ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Հայաստան և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ բանագնացների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն օրը դեռ հստակեցված չէ», - ասել է նա:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կողմերն իբրև հանդիպման վայր դիտարկում են Մոսկվան:
Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրա վիզավի թուրքական կողմը նշանակել է ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըջին:
--00--ԱՀ