ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24 News
Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով՝ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ առավոտյան «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժել էին Փարաքարի մշակույթի շենք, որտեղ պետք է տեղի ունենար ավագանու նիստը: Նրանց ու ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:
--00—ՄՀ