ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Ռուբինյանը թուրքերի հետ հանդիպմանը միայն մենյուն ու խմիչքը կարող է որոշել, չնայած դրանում էլ վստահ չեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ Ռուբեն Ռուբինյանի ընտրությունը Թուրքիայի հետ բանակցություններում բանագնացի կարգավիճակում պատահական չէր, քանի որ մենք չգիտենք, թե նա անցյալում ինչով է զբաղվել այդ երկրում, իսկ Թուրքիայի հատուկ ծառայությունները, ամենայն հավանականությամբ, հաշվի են առել այդ փաստը։
Մկրտչյանը նաև նշեց, թե Չավուշօղլուն ընկերացել է Օմեգայի հետ, իսկ նրանք այլևս չեն քողարկում, որ թուրքի ստրուկ են աշխատում։
Մանրամասները՝ տեսանյութում։