ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, Սերդար Քըլըչի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի ՊՆ-ն հանդիպման բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 14-ին Մոսկվայում։
--00--ԼՄ