ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24 News
Թշնամու կորուստները մեծ են, պարզապես ինձ հիմա մի բան է հետաքրքրում։ Ինպե՞ս են ներկայացնելու իրենց մարդկային կորուստները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով երեկվա մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կորուստների թիվն ու նշելով, որ զինտեխնիկայի կամ տեխնիկայի կորուստները կարող են գաղտնի պահել, բայց մարդկային կորուստների մասով շատ է հետաքրքրում, թե ինչ են անելու։
« Միգուցե ասեն , որ պայթել են ականի՞ վրա»,- գրել է փորձագետը:
--00—ՄՀ