ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիսարևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության` փարոսն ու քաղաքապետարանի շենքը եռագույնով են «ներկվել» Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
--00--ԱՀ