ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«Եթե չլիներ հեղափոխությունը, եթե Նիկոլ Փաշինյանից չստանայի պաշտոնի առաջարկ, կարող էր այսօր այլ իրավիճակ լիներ»: «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Պաշտոնյան պատմել է իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծանոթության, Ալեն Սիմոնյանի հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձել նախկին ընկերությունը վերականգնելու հավանականությանը:
Արթուր Վանեցյանը նաև խոստովանել է, որ իր կինը՝ Նոնա Վանեցյանը, որն ի պաշտոնե ԱԻ նախարարի խորհրդական է եղել, իր լավ խորհրդատուն է և ընկերը, և որ միայն նա գիտի իր կյանքի բոլոր բարդությունների մասին:
«Երբ կինս խորհուրդ է տալիս, չեմ լսում, հետո պարզվում է՝ սխալվել եմ»,-խոստովանել է ԱԱԾ նախկին տնօրենը:
Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ ներքոնշյալ ենթավերնագրերի.
00:00 Անոնս,
01:33 Երբևէ չեմ մտածել՝ կարող է ԱԱԾ-ից դուրս գամ,
03:03 ԱԱԾ-ից չպետք է վախենալ, պետք է հարգել,
08:05 Մայրս երազում էր, որ բժիշկ դառնամ, ես՝ անասնաբույժ,
11:11 Կինս միայն գիտի կյանքիս բարդությունների մասին,
13:13 Տղաներիցս մեկ-մեկ ամաչում եմ,
14:33 Փաշինյանի հետ ծանոթացել եմ Ալեն Սիմոնյանի առիթներին,
16:29 Ալեն Սիմոնյանի հետ դպրոցից ընկեր էինք,
17:35 ԱԱԾ-ում հետաքրքիր փաստաթղթեր կան,
19:05 Ձգտում եմ իշխանության,
21:05 Դիսկոմֆորտ չեմ ունեցել ՀՀԿ-ի հետ ԱԺ մտնելիս,
22:30 ԱԺ աթոռը Փաշինյանը հոր տնից չի բերել,
23:25 Գիտեմ Երևանի ամեն ծառ ու թուփը,
29:45 «Я кадровый чекист». դաշնակի և չեկիստի նախկինը չի լինում,
31:15 «Крым наш». մե’նք ի՞նչ պետք է անենք ՌԴ-ի համար,
34:37 Չկա ներողություն, որ չեմ խնդրել:
Կարևորը մտքերը՝ շեղատառերով.
1. ԱԱԾ աշխատողները հա՛մ ունեն հումորի զգացում, հա՛մ բարի են, հա՛մ ազնիվ:
2. Մայրս ասաց՝ եթե ընտրել ես այդ մասնագիտությունը, ձգտի՛ր դառնալ լավագույնը:
3. Երբ կինս խորհուրդ է տալիս, չեմ լսում, հետո պարզվում է՝ սխալվել եմ:
4. Մեծ տարիքում երեխա ունենալն այլ հոգեվիճակ է:
5. Եթե չլիներ հեղափոխությունը, եթե չստանձնեի պաշտոնը, կարող էր այսօր լինել այլ իրավիճակ:
6. Շատ ծանր եմ ընկերանում և շատ ծանր եմ ընկեր կորցնում:
7. Քաղաքականության մեջ չկան ընկերական հարաբերություններ, կա քաղաքական թիմ:
8. Չարենցի գերեզմանի հետ կապված փորձել եմ բաներ ճշտել:
9. Եթե ասեմ՝ երազում եմ դառնալ նախագահ, վարչապետ, կարող է մեկնաբանվել որպես իշխանատենչություն:
10. Միշտ ինքս ինձ հաշվետվություն եմ տվել. էս մարդուն ձերբակալելով՝ ճի՞շտ գործ եմ անում, արժանի՞ է պատժի:
11. Խղճիս առաջ մաքուր եմ եղել:
12. Նիկոլ Փաշինյանի աթոռի ժառանգությունը լավը չէ:
13. Ո՞վ է ասել, որ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների մասին խոսելը ամոթ է:
14. Հայ չինովնիկները գնում են ՌԴ և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»:
15. Պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել, եթե ինչ-որ մի հարցով սխալվեմ:
--00—ԼՄ