ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24 News
Հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30–ի սահմաններում Արցախի-Գարեգին Նժդեհ-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արսեն Պողոսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ, 43-ամյա Ալիկ Ղամբարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դեղատան և բժշկական կենտրոնի պատուհանին, վնասել այն, ինչի հետևանքով նշված կենտրոնին պատճառվել է նյութական վնաս:
--00—ՄՀ