ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Փետրվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Դանիել Վարուժան փողոցում, բախվել են միանգամից 5 տրանսպորտային միջոց ու վթարից հետո քաղաքացիներն ահազանգել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, սակայն 2 ժամից ավելի սպասել են, մինչև դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության Երևանի տեսուչը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է կայանված 4 ավտոմեքենաների։