ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24 News
«Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում այսօր կեսօրին բռնկված հրդեհն արդեն մարվել է, կան մի քանի ծխացող օջախներ, որոնց մարման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։
Նախնական տեղեկություններով՝ այրվել է 2-3 հա չոր խոտածածկ տարածք՝ հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հիշեցնենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
--00--ՍԳ