ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
«Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։
Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները,
Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։
Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաև հաշմանդամների համար Ինչպես նաև ապահովել վանքի և հարակից տարածքների ջրամատակարարումը։
Ընթացիկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները և ստողծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում»: