ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24 News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է ամերիկյան զորքերն ուղարկել Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ անդամ երկրներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բայդենի խոսքերը մեջբերում է «Reuters» գործակալությունը։
«Բայդենը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ զորքերը կուղարկի Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ անդամ երկրներ», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
--00—ՄՀ