Լին Թրեյսին ՍԴ նախագահի հետ քննարկել է անկախ ու թափանցիկ դատական հաստատությունների կայացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նկար

Դեսպան Թրեյսին հունվարի 27-ին հանդիպեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ՝ քննարկելու առավել անկախ ու թափանցիկ դատական հաստատությունների կայացման հարցում Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։

Դեսպանը գովեստով խոսեց մինչ օրս այս ասպարեզում Հայաստանի գրանցած առաջընթացի մասին և շեշտեց շարունակական բարեփոխումների կարևորությունը։

--00—ԼՄ