ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի միջև հեռախոսազրույց է եղել։
Զրույցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Կիև կատարելիք այցի նախօրեին։ Քննարկման հիմնական թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է։
Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի և Հայաստանի ջանքերը։
--00—ԼՄ