ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24 News
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու։ Նա առաջադրվել է ԱԺ 65 պատգամավորի կողմից, ինչը որոշակի վստահություն ա հաղորդում, որ պարոն Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ շնորհավորում, երևի պատհե չէ առաջադրվելու առիթով շնորհավորել, պատեհ է ընտրվելու առթիվ շնորհավորել։ Հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք ԲՏԱ նախարարի Ձեր լիարժեք դերակատարումը և այս ընթացքում արդյունավետ կերպով միասին կշարունակենք աշխատել կառավարություն»,- ասաց Փաշինյանը;
Ի պատասխան՝ Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար․
«Շնորհակալ եմ վստահության համար։ Հասկանում եմ՝ քաղաքական ուժի համար ինչ է նշանակում առաջադրել թեկնածու։ Քաղաքական կուսակցությունում ավելի արժանի մարդիկ կան, բայց բարձր գնահատականի է արժանի կուսակցության որոշումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՄՀ