ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24 News
Փետրվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Աշոցքի և Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
--00—ՄՀ