ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24 News
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ. հոկտեմբեր ամսում անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, Հադրութի շրջանի Դրախտիկ համայնքի բնակչուհի Ա. Մ.-ին պատկանող 4 հատ ոսկյա մատանին, 1 հատ ոսկյա ժամացույցը, 9.000 ՀՀ դրամ գումարը վերջինիս փոխանցելու նպատակով Ա. Դ.-ից ստանալու և դրանք հափշտակելու արդյունքում Ա.Մ.-ին ընդհանուր 1.134.000 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:
--00—ՄՀ