Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 400 միլիոնը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

կորոնավիրուս

 Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 400 միլիոնը։ Այս մասին հայտնում է  Ջոն Հոփկինսի համալսարանը։

Ըստ համալսարանի տվյալների՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 400 244 031, մահվան 5 761 208 դեպք։ 

Վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով վարակման դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում (15 149 517), որին հաջորդում է Ֆրանսիան (8 623 947), երրորդ տեղում Հնդկաստանն է (6 463 821): Ռուսաստանում գրանցվել է վարակման 13 147 666, մահվան 336 721 դեպք։

--00—ՄՀ