ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24 News
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանականերում, ձևաչափում։ Խնդրին պետք է խաղաղ ճանապարհով լուծում գտնենք։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարի, մեզ համար մտահոգիչ է։ Կարծում ենք ԵԱՀԿ ՄԽ լծակները և հնարավորություններն ակտիվ լինելու դեպքում կկանխեն ռազմական ճանապարհով որևէ քայլի ձեռնարկումը»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետներին՝ ԱԽ քարտուղարն ասաց․
«Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ․ կարծում ենք՝ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է տեղակայված լինեն խաղաղապահներ, որպեսզի կարողանանք երկարաժամկետ լուծում գտնել։ Քանի դեռ չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է»։
ԱԽ քարտուղարը հավելեց, որ ՀՀ-ն շարունակելու է աշխատել՝ խաղաղապահների ԼՂ-ում տեղակայվելու ուղղությամբ և մնան այնքան, որ խնդրի կարգավորումը գտնվի։
--00—ՄՀ