ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Արմեն Բայբուրդյանը շարունակում է զբաղեցնել Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսի պաշտոնը։ Այս մասին 24News-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը։
«ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում տեղի ունեցող կադրային փոփոխությունների մասին հանրությունը պատշաճ կերպով իրազեկվում է», - նշված է ԱԳՆ պատասխանի մեջ։
Ավելի վաղ, համացանցում օգտատերերի շրջանում տեղեկություններ էին տարածվել, որ Բայբուրդյանը ազատվել է գլխավոր հյուպատոսի պաշտոնից։ Ըստ այդ լուրերի, Բայբուրդյանի ենթադրյալ ազատումը կապված էր նրա ու ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցի, ինչպես նաև Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի միջև առկա հակասություններով։
--00--ԿԿ