ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24 News
Դոնբասի մի շարք բնակավայրերի բնակիչներ առանց ջրի են մնացել Դոնեցկի շրջանում պոմպակայանի գնդակոծության արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հաղորդել է «Դոնբասի ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։
«Այսօր Հարավային Դոնբասի ջրատարի առաջին վերելքի պոմպակայանը գտնվել է գնդակոծության գոտում, երկու տրանսֆորմատոր վնասվել է, դադարեցվել է 4 զտիչ կայանների ջրամատակարարումը»,- հայտնել է ընկերությունը:
Նշվել է, որ այդ զտիչ կայանները ջրամատակարարում էին Գորնյակ, Դոբրոպիլյա, Միրնոգրադ և մի շարք այլ բնակավայրեր:
--00--ԱՀ