ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը փետրվարի 21-ին Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Armeens Apostolische Kerk Almelo/ Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։
Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրել, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Դեսպան Բալայանը այցելել է նաև ՀՄԸՄ ԱԼմելոյի / Homenetmen Almelo սպորտային կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտական փուլին։
--00--ԿԿ