ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք»։
--00—ՄՀ