ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ ՆԱՏՕ-ն չցուցաբերեց անհրաժեշտ վճռականություն Ուկրաինայի հարցում, իսկ Արևմուտքի վերաբերմունքը հեռու է բարեկամականից։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Ստամբուլում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Արևմուտքը, ԵՄ անդամ երկրներն ու ՆԱՏՕ-ն չկարողացան ցուցաբերել անհրաժեշտ վճռականություն Ուկրաինայի հարցում։ Նրանք միայն խորհուրդներ են տալիս. Արևմուտքի վերաբերմունքն Ուկրաինային չի կարելի է համարել ո՛չ բարեկամական, ո՛չ էլ համերաշխության ոգով», - ասել է Էրդողանը։
Նկատենք, որ Ուկրաինան պաշտոնապես դիմել էր Թուրքիային՝ խնդրելով ռուսական ռազմանավերի համար փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, սակայն այդ երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի կարող իրականացնել Կիևի պահանջը։
--00--ԿԿ