ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի 1988թ. ծնված Մ.Պ.-ի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Մարտունու շրջանի թվով երկու բնակչի վստահությունը չարաշահելով առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 12.800.000 ՀՀ դրամ գումարի 70 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ խարդախությամբ հափշտակելու դեպքով:
--00--ՄՀ