Անմիջապես դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում․ ՆԱՏՕ-ի կոչը Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովի բացմանը։

Գագաթնաժողովն ընթանում է օնլայն ձևաչափով։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի գործողություններն ու կոչ ենք անում անմիջապես դադարեցնել դրանք»,- ասել է Ստոլտենբերգը։



--00--ՍԳ